3-րդ դաս - Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գորգանկարը

Աշակերտները նկարաշարերի ու տեսաֆիլմերի միջոցով կծանոթանան Գրիգոր Խանջյանի հետ, կներկայացվեն նրա գորգանկարները, կընթերցեն «Ավարայրի ճակատամարտ»-ից հատված, կվերլուծեն «Վարդանանք» նկարի դետալները, կփորձեն Խանջյանի գույները փոխարինել բառերի, քննարկումների միջոցով կզարգացնեն նոր սովորած բառապաշարը։

Տնային հանձնարարությունների ստուգում։ Երեխաները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Աշակերտները կպատմեն Վարդգես Սուրենյանցի մասին, կվերհիշեն նկարչի կարևոր նկարները, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (5 րոպե)։

Լսել։ Ուսուցիչը աշակերտներին կտեղեկացնի Գրիգոր Խանջյանի կյանքի հիմնական դրվագները. մանկությունը Երևանում, Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում սովորելու տարիներ, մտերմություն Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի հետ, վաստակավոր նկարչի կոչում։ Կցուցադրվեն «Հայոց այբուբեն», «Վարդանանք» և «Վերածնված Հայաստան» գորգանկարները (15 րոպե)։

Կարդալ։ Ոսուցիչը հակիրճ տեղեկություն կհաղորդի Վարդան Մամիկոնյանի և 451 թ. տեղի ունենած Ավարայրի ճակատամարտի մասին, աշակերտները կընթերցեն «Ավարայրի ճակատամարտ»-ից մի հատված, որը 5-րդ դարում գրել պատմիչ Եղիշեն։ Ապա աշակերտներն այն կհամեմատեն Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գորգանկարի հետ http://armchurch.info/project2/վարդանանք-գոբելենը/, կառանձնացեն Վարդան Մամիկոնյանի պատկերը՝ ճերմակ նժույգի վրա, սուրը ձեռքին, շրջապատված զինյալ մարտիկների բազմությամբ, կփորձեն խանջյանական գույները փոխարինել բառերի, զգալ գույնի ու բառի հարազատությունը (25 րոպե)։

Պարսկական բանակը դեպի Հայաստան է շարժվում 451 թ. գարնանը: Ճակատամարտի նախօրեին սպարապետ Վարդան Մամիկոնյանն իր 66 հազարանոց բանակը բաժանում է երեք մասի և հրամանատարներ նշանակում փորձված զորավարների։ Կռվից առաջ Վարդան Մամիկոնյանը քաջալերում է հայոց զորքին՝ արիաբար մարտնչելու թշնամու դեմ: Նրանց նշանաբան էր՝ չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն։

451թ. մայիսի 26-ի վաղ առավոտյան սկսվում  է Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցնում է Տղմուտ գետը և մխրճվում թշնամու մարտական շարքերի մեջ: Անհավասար կռվում հերոսաբար ընկնում են Վարդան Մամիկոնյանը, բազմաթիվ նշանավոր նախարարներ: Ճակատամարտի ականատես Եղիշե պատմիչը գրում է. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»:

Grigor Khanjyan Vardanank

Քննարկում

  1. Ի՞նչ գունային ներկապնակ է օգտագործել Խանջյանը պատերազմական տեսարանը նկարելիս (10 րոպե)։
  2. Ո՞ր գույնն է գերիշխում Վարդան Մամիկոնյանի նկարում (10 րոպե)։
  3. Նայելով «Վարդանանք» նկարին՝ առաձնացրո՛ւ դետալները, բնութագրի՛ր (10 րոպե)։

Տնային հանձնարարություն

  1. Պատկերի՛ր Վարդան Մամիկոնյանին այնպիսին, ինչպիսին դու կցանկանաս տեսնել։
  2. Քո նկարը բնութագի՛ր 25-30 բառերի շրջանակում։