Գեղանկարների միջոցով հայերենի ուսուցում երեխաների համար դասընթացի ծրագիր

Այս դասընթացի նպատակն է հայ նկարիչների նշանավոր կտավները քննարկելու միջոցով զարգացնել աշակերտների հայոց լեզվի իմացությունը։ Առանձնացվել են հայ նշանավոր նկարիչների՝ Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Գրիգոր Խանջյանի, Փանոս Թերլեմեզյանի, Հակոբ Կոջոյանի գործերը։ Դասերը կօգնեն աշակերտների մեջ զարգացնել գեղեցիկը զգալու և պատկերելու ունակություն, գեղանկարների գեղագիտական ընկալման և այն բառերի վերածելու կարողություն, մշակութային արժեքների միջոցով լեզվամտածողության, բանավոր եւ գրավոր խոսք կազմելու կարողություն։

1-ին շաբաթ - Հայաստանը Մարտիրոս Սարյանի նկարներում

Աշակերտները տեղեկություններ կստանան Մարտիրոս Սարյանի մասին, կծանոթանան նրա հայտնի կտավների հետ՝ «Գարուն», «Ինքնադիմանկար», «Լուսնկա գիշեր», «Նատյուրմորտ», «Ծաղկող ծառերը», կընթերցեն նկարչի մտքերը հայրենիքի ու արվեստի մասին, կքննարկեն «Հայաստան» կտավը՝ առանձնացնելով գունային նրբերանգները։

2-րդ շաբաթ - «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը Վարդգես Սուրենյանցի արվեստում

Աշակերտները նկարների և ֆիլմի միջոցով կծանոթանան Վարդգես Սուրենյանցի հետ, կուսումնասիրեն նրա կենսագրության կարևոր դեպքերին՝ մանկությունը Ախալցխայում, ուսանողական տարիներ Մյունխենի կայսերական ակադեմիայում, տասը լեզուների տիրապետում, գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու հետ մտերմություն։ Կընթերցեն «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը, կքննարկեն գրական հերոսների և կտավի պատկերների նմանությունները, գունային և բառային ներդաշնակությունը։

3-րդ շաբաթ - Ավարայրի ճակատամարտի տեսարանները Գրիգոր Խանջյանի գորգանկարում

Աշակերտները «կտեղափոխվեն» 5-րդ դար, կծանոթանան Վարդան Մամիկոնյանի և Ավարայրի ճակամարտի պատմությանը, կընթերցեն «Ավարայրի ճակատամարտ»-ի մասին պատմող մի հատված, կդիտեն Գուրգեն Խանջյանի հայտնի կտավները՝ «Հայոց այբուբեն», «Վարդանանք», «Վերածնված Հայաստան», կվերլուծեն Վարդան Մամիկոնյանի կերպարը պատմության և կտավի մեջ, կգտնեն գույնի ու բառի ներդաշնակությունը։

4-րդ շաբաթ - Տաթևի վանքը Փանոս Թերլեմեզյանի գունաշխարհում

Աշակերտները կընթերցեն Տաթևի վանքի պատմությունը, վիրտուալ ճանապարհորդություն կիրականացնեն դեպի վանք, կծանոթանան Փանոս Թերլեմեզյանի հայտնի կտավների հետ՝ «Տաթևի վանքը», «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց», «Աշունը հին Երևանում», կդիտեն տեսաֆիլմ նկարչի մասին, կվերլուծեն «Տաթևի վանքը» կտավի դետալային պատկերներն ու գունային բազմազանությունը։