2-րդ դաս - «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» կտավը

Աշակերտները կծանոթանան Վարդգես Սուրենյանցի հետ, տեսաշարով կներկայացվեն նրա կտավները, կընթերցեն «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը, աշակերտների հետ կվերլուծեն «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» նկարի դետալները, կփորձեն Սուրենյանցի գույները փոխարինել բառերի, զրույց-քննարկումների միջոցով կզարգացնեն նոր սովորած բառապաշարը։

Տնային հանձնարարությունների ստուգում։ Երեխաները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Աշակերտները կպատմեն Մարտիրոս Սարյանի կյանքի կարևոր դրվագները, կվերհիշեն գեղանկարչի կարևոր կտավները, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (5 րոպե)։

Լսել։ Նկարաշարերի միջոցով կներկայացվեն Վարդգես Սուրենյանցի կյանքի դրվագներին. մանկությունը Ախալցխայում, Մոսկվայի գեղանկարչության ուսումնարանում սովորելու տարիներ, Մյունխենի կայսերական ակադեմիայում ուսումնառություն, տասը լեզուների տիրապետում, գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու հետ մտերմություն։ Աշակերտների հետ կդիտեն ֆիլմ նկարչի մասին https://www.youtube.com/watch?v=1DBGnnjSmNU։ Կցուցադրվեն Սուրենյանցի գլխավոր գործերը. «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ», «Արքայադստեր ծննդյան տունը», «Զաբել թագուհու վերադարձը գահին», «Սալոմե», «Խրիմյան Հայրիկ», «Ջարդից հետո», «Ասպետ կինը» (20 րոպե)։

Կարդալ։ Աշակերտները կընթերցեն «Արա Գեղեցիկ և Շամիրամ» հայ ժողովրդական առասպելը, որը 5-րդ դարում գրի է առել պատմիչ Մովսես Խորենացին։ Այս առասպելը արտացոլում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծո, բնության զարթոնք մասին։ Առասպելում արտացոլվել է նաև ուրարտացիների պայքարն Ասորեստանի դեմ։ Ընթերցելուց հետ երեխաները կրկին կդիտեն Սուրենյանցի «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» կտավը http://www.gallery.am/hy/database/item/39/, կառանձնացնեն նկարի դետալները, կհամեմատեն Շամիրամի կերպարը նկարում և առասպելում, կբացահայտեն գույնի և բառի ներդաշնակությունը։ (20 րոպե)։

Ասորեստանի թագուհին՝ Շամիրամը, շատ էր տանջվում անփոխադարձ սիրուց Հայաստանի տիրակալ Արա Գեղեցիկի հանդեպ: Բայց նրա բոլոր փորձերը գայթակղել Արա Գեղեցիկի սիրտը ապարդյուն էին: Հետո Շամիրամը հայտարարում է, որ պատերազմով է գալու Հայաստան, որպեսզի բռնի ուժով գրավի թե՛ երկիրը, թե՛ հպարտ թագավորին: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում զմրուխտագույն մի դաշտավայրում: Արա Գեղեցիկը մահանում է ճակատամարտի դաշտում թունավոր նետի հասցրած վերքից: Շամիրամը հրամայում գտնել ու բերել Արայի մարմինը իր մոտ։ Երբ բարկացած հայոց զորքը պատրաստվում է նորից կռվել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Շամիրամի հույսերը չեն արդարանում: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հագուստը և լուր է տարածում, թե աստվածները հարություն են տվել նրան։ Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

Shamiram and Ara the Handsome

Քննարկում

  1. Ըստ ներկայացված նկարաշարերի՝ պատմի՛ր Վարդգես Սուրենյանցի մասին (10 րոպե)։
  2. Ո՞ր գույնն է գերիշխում Սուրենյանցի նկարներում և ինչու՞ (10 րոպե)։
  3. Նայելով «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» նկարին՝ առաձնացրո՛ւ հերոսներին բնութագրական բառեր (10 րոպե)։

Տնային հանձնարարություն

  1. Պատկերի՛ր Արա Գեղեցիկին այնպիսին, ինչպիսին դու կցանկանաս տեսնել։
  2. Քո նկարը բնութագի՛ր 25-30 բառերի շրջանակում։