Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփեն նախորդ դասը, երեխաները կկրկնեն ընտանի և վայրի կենդանիների, թռչունների անունները, կարճ տեղեկություն կհաղորդեն նրանց մասին, կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։
Լսել։ Ոսուցիչը կներկայացնի հետաքրքիր փաստեր ոզնու մասին, օրինակ՝ քանի մետր երկարություն ունեն, որտեղ են բնակվում, քանի փուշ ունի և այլն։ Երեխաներըը կդիտեն «Ոզնի» հայկական մուլտֆիլմը, կքննարկեն մուլտֆիլմի բովանդակությունը, արդյոք իրենց դուր եկավ, ոզնուն համարու՞մ են իրենց բարեկամը, տանը ոզնի կպահե՞ն և այլն https://www.youtube.com/watch?v=iqbuXJAaExs (15 րոպե)։
Կարդալ։ Երեխաները կընթերցեն Էդուարդ Միլիտոնյանի «Ոզնին» բանաստեղծությունը, կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը, կքննարկեն ոզնու արարքը, իրենց տպավորությունները կհայտնեն հերոսների մասին (15 րոպե)։
Ոզնին գնաց դերձակի մոտ,
Ասաց՝ բարև, իմ հին ծանոթ,
Ինձ շատ-շատ փող է հարկավոր,
Գնալու եմ տեղ հեռավոր,
Ասեղս առ,
Տուր ինձ վճար։
Ուրախացավ դերձակը ծեր,
Ոզնու ասեղ վաղուց չուներ։
Ոզնին գնաց բժշկի մոտ,
Ասաց՝ բարև, իմ հին ծանոթ,
Ասեղս առ,
Տուր ինձ վճար։
Ուրախացավ բժիշկը ծեր,
Ոզնու ասեղ վաղուց չուներ։
Ոզնին ելավ, որ ճամփորդի,
Տեսավ մի գայլ շուն-շանորդի։
Մինչև կասեր բարև նրան՝
Գայլը թաթը դրեց վրան։
Հիմար ոզնի, առանց ասեղ
Դու կդառնաս ճստիկ մժեղ։
Քննարկում
- Ոզնին ճի՞շտ էր անում, որ փշերը վաճառում էր (10 րոպե)։
- Գայլն ինչու՞ կարողացավ թաթը դնել ոզնու վրա (10 րոպե)։
- Եթե հանդիպեիր ոզնուն, ի՞նչ կասեիր նրան (10 րոպե)։
Տնային հանձնարարություն
- Ընթերցի՛ր Գրիմ եղբայրների «Ոզնին ու նապաստակը», սովորի՛ր պատմել https://impoqrik.am/jamanc/heqiat/2408-հեքիաթ-sp-2016662937.html
- Կարճ տեղեկություն գրի՛ր ոզնու մասին։
- Հորինի՛ր հանելուկ ոզնու մասին՝ օգտագործելով նոր սովորած բառերը։
Բառարան
Ոզնի - hedgehog- ёжик
Դերձակ - tailor - портной
Ծանոթ - familiar- знакомый
Հեռավոր - distant - далёкий
Ասեղ - needle- игла
Վճար - payment -оплата
Ծեր - old-старый
Բժիշկ - doctor -доктор
Վաղուց- long ago - давно
Գայլ - wolf -волк
Թաթ - paw - лапа
Ճստիկ - tiny- крошечный
Մժեղ- midge -мошка