Տնային հանձնարարությունների ստուգում։ Երեխաները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Ամփոփելով նախորդ դասը՝ երեխաները կարտասանեն Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծության նախընտրելի քառատողը, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում։ Ստուգած լինելով բոլոր հանձնարարությունները ուսուցիչը երեխաներին կոգևորի իրենց կատարած աշխատանքի համար (15 րոպե)։
Լսել։ Ուսուցիչը հակիճ տեղեկություններ կհաղորդի Գևորգ Էմին մասին, կցուցադրվի Գևորգ Բաշինջաղյանի «Արարատը լուսաբացին» կտավը։ Զրույցի միջոցով աշակերտները կհամեմատեն կտավն ու բանաստեղծությունը, կհայտնեն իրենց կարծիքները գույնի ու բառի նմանությունների մասին։ Ապա երեխաները կլսեն Արարատ (Մասիս) սարի մասին հետաքրքիր փաստեր, թևավոր խոսքեր ու ասույթներ, կառանձնացնեն այն բառերն ու արտահայտությունները, որոնցով բնորոշվում է սարը (15 րոպե)։
Կարդալ։ Աշակերտները կընթերցեն Գևորգ Էմինի «Ա՜խ, այս Մասիսը» բանաստեղծությունը՝ առանձնացնելով դժվար մտապահվող բառերը (15 րոպե)։
Ա՜խ, այս Մասիսը...
Որից փափկո՜ւմ են սրտերը բոլոր,
Երբ ինքը... քա՛ր է.
Որ ջերմացնո՜ւմ է սրտերը մոլոր,
Երբ ինքը... սա՛ռն է.
Որ աշխարհներից հեռավոր-հեռու,
Բոլոր հայերին այստե՜ղ է բերում,
Երբ ինքն... այստե՜ղ չէ...
Միաբանության քարո՜զ է կարդում
Աշխարհում ցրված հայերին անտուն
Երբ որ... կիսվա՜ծ է.
Որ, մեծ սիրո պես,
Ոչ հեռանո՛ւմ է,
Ոչ էլ գալի՜ս է...
Ախ, այս Մասիսը:
Վարժություններ
- Դիտելով Գևորգ Բաշինջայանի «Արարատը լուսաբացին» կտավը՝ ի՞նչ բառերով կբնութագրեք Արագածը (10 րոպե)։
- Ի՞նչ ես կարծում հայերն ինչու՞ են այդքան սիրում Մասիս սարը (10 րոպե)։
- Լրացրու՛ միտքը. քար է, բայց…., սառն է, բայց…, այստեղ չէ, բայց…, կիսված է, բայց… (10 րոպե)։
Բառարան
Փափկել - soften - mякнуть
Ջերմացնել - warm - греть
Սիրտ - heart - сердце
Սառը - cold - холодный
Միաբանություն - unanimity - единодушие
Քարոզել - preach - проповедовать
Ցրված - scattered - рассеянный
Անտուն - homeless - бездомный
Սեր - love - любовь