Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփեն նախորդ դասը, կընթերցեն շարադրությունները իրենց մանկության մասին, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։
Լսել։ Ոսուցիչը կցուցադրի Հովհաննես Շիրազի կյանքից կարևոր դրվագներ (Շիրազի դիմանկարը, «Հուշարձան մայրիկիս» ժողովածուն, զվարճալի պատմություններ բանաստեղծի կյանքից), ապա կդիտեն տեսանյութ գրողի մասին (https://www.youtube.com/watch?v=KeRkHhSMS8k&t=13s, 00-2:00): Աշակերտները կարծիքներ կհայտնեն, կվերլուծեն, թե իրենք ինչպես կվարվեն նմանատիպ իրավիճակներում (15 րոպե)։
Կարդալ։ Երեխաները կընթերցեն Հովհաննես Շիրազի «Մայրս բանաստեղծությունը՝ առանձնացնելով դժվար և իմաստով անծանոթ բառերը (15 րոպե)։
Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քույրն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս:
Քննարկում
- Բանաստեղծը ու՞մ և ինչի՞ հետ է համեմատում մորը (10 րոպե)։
- Ո՞ր տողերը կընտրես քո մայրիկին բնութագրելու համար (10 րոպե)։
- Ուսուցիչը կցուցադրի խաչբառ։ Այստեղ թաքնված են մայրկին բնութագրող բառեր։ Գտի՛ր նրանց (10 րոպե)։ (10 րոպե)։
Տնային հանձնարարություն
- Սահուն առոգանությամբ ընթերցի՛ր բանաստեղծությունը, նախընտրելի հատվածը՝ անգիր։
- Գրի՛ր շարադրություն «Մայրիկ» վերնագրով։
- Բառարանից դուրս գրի՛ր ամրոց, մատուռ, ճորտ, դեղ, ճրագ բառերի բացատրությունը https://bararanonline.com
Բառարան
Հույս - hope - надежда
Օրորոց - cradle - колыбель
Ամրոց - castle - замок
Ճորտ - slave - раб
Տեր - lord - лорд
Արծվաբույն - eagle nest- орлиное гнездо
Ծառա - servant - слуга
Արքա - king-король
Անճար -helpless- беспомощный
Դեղ - drug - лекарство
Ծարավ - thirsty - жажда
Արեգակ - sun- солнце
Աստված - god- бог