Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփեն նախորդ դասը, երեխաները կպատմեն Էդուարդ Միլիտոնյանի «Ոզնին» բանաստեղծությունը, կներկայացնեն տեղեկություններ ոզնու մասին, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։
Լսել։ Ոսուցիչը նկարաշարով կցուցադրի մայիկներին նվիրված բանաստեղծություններից հատվածներ։ Երեխաները ուսուցչի հետ միասին կերգեն «Երգ մայրիկի մասին» երգը (https://soundcloud.com/mocak2012/8gttlzfaqewp), կպատմեն իրենց ընտանիքի մասին, իրենց զգացմունքները կարտահայտեն մայրիկների մասին, կհորինեն գեղեցիկ տողեր մայրիկների մասին (15 րոպե)։
Կարդալ։ Երեխաները կընթերցեն Սուրեն Մուրադյանի «Մայրիկս» բանաստեղծությունը կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը, կսովորեն ասույթներ ու ասացվածներ մայրիկների մասին (15 րոպե)։
Թե տխրում եմ, անմիջապես
Մայրիկիս մոտ եմ վազում,
Թե ուրախ եմ, հրճվանքս ես
Մայրիկիս հետ եմ կիսում:
Բարի, ժպտուն իմ մայրիկից
Չեմ թաքցնում ես ոչինչ:
Մայրիկն ասես գիտուն լինի,
Գիտե ամեն, ամեն ինչ:
Մի արև կա, մի՛ երկինք,
Մի սիրտ կա ու մի՛ լուսին,
Մի գեղեցիկ հայրենիք
Ու մի մայրիկ թանկագին:
Քննարկում
- Ի՞նչ բառերով կբնութագրես մայրիկիդ, հայրիկիդ (10 րոպե)։
- Ուսուցիչը կցուցադրի խաչբառ։ Այստեղ թաքնված են քո ընտանիքի անդամները։ Գտի՛ր նրանց (10 րոպե)։ (10 րոպե)։
- Կազմել նախադասություններ սիրտ, լուսին, երկինք բառերով (10 րոպե)։
Տնային հանձնարարություն
- Սահուն առոգանությամբ ընթերցի՛ր բանաստեղծությունը, նախընտրելի հատվածը՝ անգիր։
- Ծնողներիդ խնդրի՛ր, որ մի հետաքրքրաշարժ դեպք պատմեն քո մանկության մասին, գրի՛ր դրա մասին։
- Նկարի՛ր քո ընտանիքը։
Բառարան
Տխրել - to be sad - грустить
Վազել- run - бегать
Հրճվանք - joy - восторг
Ժպտուն - smiling - улыбчивый
Թաքցնել - hide -спрятать
Սիրտ - heart - сердце
Լուսին - moon - луна
Երկինք - sky - небо
Հայրենիք - homeland - родина
Թանկագին - dear - дорогой