Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփենք նախորդ դասը, երեխաները կարտասանեն Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծության նախընտրելի քառատողը, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։
Լսել։ Ոսուցիչը նկարաշարերի միջոցով կներկայացնի Հովհաննես Թումանյանի կյանքի կարևոր դրվագները։ Ցուցադրվող նյութերն են՝ Լոռու Դսեղ գյուղ, Թումանյանի ընտանիք, Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, «Վերնատուն» գրական խմբակ, 1915թ. Մեծ եղեռնի օրեր, Էջմիածնի գործունեություն։ Աշակերտները նաև կդիտեն Թումանյանի ազգանվեր գործունեության մասին ֆիլմից հատվածներ՝ 00-1:20, 27:40-29:00, https://www.youtube.com/watch?v=naEQW9kugxI&t=1s (15 րոպե)։
Կարդալ։ Ոսուցիչը կընթերցի հետաքրքրաշարժ հուշեր Թումանյանի կյանքից (Կոմիտաս, Զորավար Անդրանիկ, Նվարդ Թումանյան), աշակերտները կարծիք կհայտնեն, թե իրենք ինչպես կվարվեն նմանատիպ իրավիճակներում։ Աշակերտները հատվածաբար կընթերցեն Թումանյանի քառյակներից (15 րոպե)։
Աղբյուրները հընչում են ու անց կենում,
Ծարավները տենչում են ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին երազուն`
Պոետները կանչում են ու անց կենում։
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
Վարժություններ
-
Ինպե՞ս կբնութագրեք Հովհաննես Թումանյանին (10 րոպե)։
-
Ա և Բ աղյուսակներում ներկայացված բանալի բառերի օգնությամբ վերապատմել Թումանյանի կյանքի կարևոր իրադարձությսւնները (10 րոպե)։
Ա Բ
1869թ. «Շունն ու կատուն»
Դսեղ գյուղ «Վերնատուն»
Ներսիսյան դպրոց Եղեռն, Էջմիածին
-
Նկարաշարերի օգնությամբ ներկայացնել Դսեղ, Թբիլիսի, Էջմիածին քաղաքները և կարճ ճանապարհորդություն կատարել (10 րոպե)
Տնային հանձնարարություն
-
Դիտել ֆիլմն ամբողջությամբ՝ վերապատմելով Զորավար Անդրանիկի և Թումանյանի հանդիպման հատվածը (50:10- 52:10)։
-
Կազմել կապակցված խոսք Թումանյանի մասին՝ օգտագործելով դասի ընթացքում ցուցադրված նկարաշարերը (նվազագայունը 25-30 բառ)։
Բառարան
Ծարավ - thirsty - жаждущий
Աշխարհ -world - мир
Պոետ - poet - поэт
Հնչել - sound - звучать
Փորձ - experience - опыт
Աղբյուր - source - источник
Երջանիկ - happy - счастливый
Տաճար - temple - храм