Դաս 1 - Նաիրի Զարյանի «Հայաստան» բանաստեղծությունը

Դասընթացի առաջին օրն աշակերտները կծանոթանան միմյանց հետ, կպատմեն իրենց մասին, կծանոթանան ուսուցչի հետ։ Այնուհետև կծանոթանան գրերի գյուտի զարմանահրաշ պատմությանը, կսովորեն ասույթներ հայերենի մասին, կընթերցեն Նաիրի Զարյանի «Հայերեն» բանաստեղծությունը, կքննարկեն մայրենի լեզվի դերը և ազդեցությունն իրենց կյանքում։

Լսել։  Դասընթացի առաջին օրը երեխաները կծանոթանան գրերի գյուտի կախարդական պատմությանը, կդիտեն ֆիլմ Մեսրոպ Մաշտոցի մասին (https://www.youtube.com/watch?v=gsI-3MP-_Ng&t=80s) և կսովորեն  ասույթներ հայերենի մասին նկարաշարերի օգնությամբ (15 րոպե)։

Կարդալ։ Երեխաները ուսուցչի հետ կընթերցեն Նաիրի Զարյանի «Հայերեն» բանաստեղծությունը, կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը` կենտրոնանալով դրանց ճիշտ գրության և արտասանության վրա (35 րոպե)։ 

Ինչու՞ չես խոսում հայերեն.
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլքով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար:
Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար...
Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայվածքդ այնպես նաիրյան
Հմայքդ այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու իմ լոր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Վարժություններ

Նշված հարցերի միջոցով պարզել աշակերտների զգացմունքները մայրենի լեզվի հանդեպ (10 րոպե)։

1.Ի՞նչ  եք  տեսնում
2. Ինչ  եք  զգում
3.  Ինչ  եք  լսում
4.Ի՞նչ եք մտածում

Առանձնացնել բնության և կենդանական աշխարհի խորհրդանիշները (գետ, լեռ, լիճ, լոր, պախրա) և զրուցել «հայերենի» և «հայրենի բնության» կապի մասին (10 րոպե)։

Ի՞նչ բառերով կբնութագրեք հայերեն բառը (10 րոպե)։

Տնային հանձնարարություն

Սահուն  առոգանությամբ ընթերցել բանաստեղծությունը, նախընտրելի հատվածը՝ անգիր։
Հյուսել, հպարտ, խորթ, հսկել, լեռ, հայացք բառերով կազմել մեկական նախադասություն։

Բառարան
Լեռ - mountain - гора
Հոնք  - eyebrow - бровь
Տեսիլք - vision - видение
Հյուսել -braid - вязать
Հայացք - glance - взгляд
Տաճար - temple - храм
Հմայք - charm  - очарование
Վեհ - majestic - величественный
Հպարտ- proud - гордый
Օտար- foreign - чужой