Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփենք նախորդ դասը, երեխաները կարտասանեն Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծության նախընտրելի քառատողը, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։
Լսել։ Աշակերտները կլսեն Էդգար Հովհաննիսյանի «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը՝ տեղեկություններ ստանալով կոմպոզիտորի երգարվեստի մասին։ Զրույց-քննարկումների միջոցով երեխաներն իրենց տպավորությունները կարտահայտեն երգի մեղեդայնության մասին https://www.youtube.com/watch?v=l8pVwzY3AKQ (15 րոպե)։
Կարդալ։ Երեխաները կընթերցեն Պարույր Սևակի «Էրեբունի-Երևան» բանաստեղծությունը, կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը։ Ապա վիրտուալ ճամփորդություն կանցկացնեն դեպի Հայաստանի հին մայրաքաղաքներ՝ Երվանդաշատ-Դվին-Վան-Անի- Կարս-Վաղարշապատ-Արտաշատ-Երևան (15 րոպե)։
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևան:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ,
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:
Վարժություններ
-
Ինպիսի՞ բառերով կբնութագրեք մայրաքաղաք Երևանը (10 րոպե)։
-
Նշված հարցերի միջոցով պարզել աշակերտների զգացմունքները (10 րոպե)։
-
Ի՞նչ տեսա
-
Ի՞նչ լսեցի
-
Ի՞նչ զգացի
-
Ի՞նչ եզրակացրի
-
Մասիս, Արաքս, Դվին. Անի, Էրեբունի բառերով կազմել նախադասություններ (10 րոպե)։
Տնային հանձնարարություն
-
Սահուն առոգանությամբ ընթերցել բանաստեղծությունը, նախընտրելի հատվածը՝ անգիր։
-
Նկարի՛ր քեզ դուր եկած քառատողի պատկերները։
-
Գրե՛լ շարադրություն «Երևան» վերնագրով 25-30 բառերի շրջանակում։
Բառարան
Կարոտ - melancholy- тоска
Նազանք - grace - кокетство
Պատանի - youth - teenager- юноша
Կանչ - call- вызов
Սիրտ - heart- сердце
Անակատար - incomplete - неполный
Հարբել - drink - опьянеть
Շեկ - blonde - блондинка
Ձիգ - tough - жесткий