Տնային հանձնարարությունների ստուգում։ Աշակերտները կներկայացնեն իրենց տնային հանձնարարությունները։ Կամփոփենք նախորդ դասը, երեխաները կարտասանեն Ռազմիկ Դավոյանի «Իմ այս գիրքը» բանաստեղծության նախընտրելի քառատողը, ինչպես նաև կստուգվեն գրավոր հանձնարարությունները, որոնք պետք է նախապես տեղադրվեն google classroom հավելվածում (15 րոպե)։
Լսել։ Ոսուցիչը նախ կպատմի մեծ մանկագիր ու հեքիաթագիր Սուրեն Մուրադյանի մասին, նկարաշարերի միջոցով աշակերտները կծանոթանան նրա հեքիաթների ու մանկական բանաստեղծությունների հետ։ Կլսեն Մուրադյանի «Շնիկի դասը» բանաստեղծության երաժշտական կատարումը՝ փորձելով ձայնակցել և սովորել անգիր https://www.youtube.com/watch?v=aBZs5KYJlcw։ Ապա քննարկում-զրույց կծավալեն գրքերի օգտակարության, գրքի միջոցով գիտելիքների մեծ պաշարներ հավաքելու ու գրքի հետ «մտերմանալու» թեմաների շուրջ (15 րոպե)։
Կարդալ։ Աշակերտները ուսուցչի հետ կընթերցեն աֆորիզմներ և հանելուկներ գրքերի մասին, այն կներկայացվի նկարաշարերի միջոցով։ Նաև կընթերցեն Սուրեն Մուրադյանի «Շնիկի դասը» բանաստեղծությունը, կառանձնացնեն դժվար և իմաստով անծանոթ բառերը` կենտրոնանալով նրանց ճիշտ գրության և արտասանության վրա (15 րոպե)։
Իմ լավ շնիկ,
Իմ սիրունիկ,
Արի նստիր.
Դաս տամ քեզ.
Դարձնեմ ուշիմ,
Գրաճանաչ,
Որ երբեք խեղճ
Չլինես:
Աոանց գրքի
Անչափ տխուր է կյանքում,
Գիտես ինչքան
Լավ հեքիաթներ
Ու հրաշքներ կան գրքում:
Գիտեմ, շնի՜կ,
Դու խելոք ես
Ու շատ բան ես
Իմանում,
Գիշեր՜ցերեկ
Տունն ես հսկում,
Տեղը տեղին
Հաֆ անում:
Բայց իմացիր,
Աոանց գրքի
Անչափ տխուր է կյանքում,
Գիտես ինչքան
Նկարներ կան,
Մտքեր, երգեր կան գրքում:
Դե ուշաղիր.
Ա տառն է սա,
Ապա ասա՝
Ա՛, ա՛, ա՛,
Չեղա՜վ, չեղա՜վ…
Խառնեցիր դու,
Միշտ ասում ես՝
Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ:
Մի համաոիր,
Աոանց գրքի
Անչափ տխուր Է կյանքում,
Գիտես ինչքան
Գաղտնիքներ կան
Ու խորհուրդներ կան գրքում:
Քննարկումներ
-
Իմառաջինդասագիրքնինձթևերէպարգևել։ Այսպես են գրել հին ժամանակներում։ Առանձնացրու՛ բառերը և վերականգնի՛ր նախադասությունը (10 րոպե)։
-
Ասա՛ երեք բառ, որոնք կարևոր են բանաստեղծությունը հասկանալու համար և ասել մեկ միտք, որ ամփոփում է ամբողջ նյութը (10 րոպե)։
-
Փորձի՛ր կռահել անչափ, ուշիմ, գրաճանաչ բառերի բացատրությունները (10 րոպե)
Տնային հանձնարարություն
-
Գաղտնիք, խորհուրդ, հրաշք բառերով կազմել նախադասություններ։
-
Հորինի՛ր նոր պատմություն, որտեղ շնիկը հակադարձում է խելացի աշակերտին՝ պատմելով իր կապվածությունը գրքի հետ։
Բառարան
Ուշիմ- attentive - внимательный
Գրաճանաչ - literate - грамотный
Հրաշք - miracle - чудо
Հեքիաթ - fairy tale- сказка
Անչափ - extremely - чрезвычайно
Գաղտնիք - secret- секрет
Խորհուրդ - advice - совет
Խառնել - mix- смешать
Գիշեր - night - ночь
Ցերեկ - daytime - день