Discussion of the homework (1.5 hours): Students will translate and explain the passages of Khorenatsi. They will also be a discussion of the homework followed by questions/answers and an explanation of difficult passages.
Readings from Yeznik of Kolb (1.5 hours): The students will read and translate the passages of Yeznik. They will discuss the peculiarities of translation, its linguistic and syntax aspects.
Key words and expressions: զարհուրեցուցիչ, հնարագիտութիւն, արարիչ, հանգչիլ, սատակիչ, գազան, նենգութիւն, ապաստարան, փարատել ։
Text
Եւ եթե գազանացն գազանութիւն չար ինչ բնութեամբ կարծեցուցանիցէ նոցա, գիտասցեն զի կէսքն յանասնոցն ի պէտս արարան, որպէս և արջառ և ոչխար և ամենայն ինչ որ ուտելի է և կրելի է և կէսքն վասն երկիւղ ի միտս մարդկան ծնուցանելոյ։ Զի թե գազանք ահագինք են, և վիշապք և աւձք և այլ ճճիք վնասակարք, և մարդն այնչափ հպարտացեալ է մինչ ըստ Աստուծոյ երկիւղին սահմանս արտաքոյ ելեալ անսաստ է, եթե այնպիսի զարհուրեցուցիչք չէին ո՞րչափ ևս առաւել չկայր երբեք յակաստանի։
Նա և նոքին իսկ, որ չարքն կարծին անմտաց, երբեք երբեք աւգտակարք լինին և զերծուցիչք ի մահուանէ։ Զի՞նչ չար քան զաւձ կայցէ, և ի նմանէ թերի ակէ և ի սպանող դեղոց, որ ի նենգութենէ մարդկան կազմեցան, չև հասուցեալ և անդէն բուժէ։ Եթե բնութեամբ չար ինչ էր աւձ կամ չարի իրիք արարած, ապա չգտանէր ինչ ամենևին ի նմա աւգտակար և ոչ զգաւնանայր երբեք ի գազանութենէ անտի իւրմէ, նա աւանիկ տեսանեմք ի հնարագիտութենէ թովչաց զգաւնացեալ իբրև զչուան խաղալիկ է նոցա, և բազում անգամ բնակեալ ի տան չմեղանչեն բնակչացն։
Եւ արդ եթե հեթանոս իցէ, որ չար ինչ բնութեամբ կարծիցէ, յանդիմանեսցի յիւրոց արուեստակցացն յաւձապաշտացն. որ այնչափ զգաւնացուցանել զաւձս գիտեն, մինչև կոչել յուռթիւք ի տունս և կերակուրս մատուցանել, որպէս Բաբելացիքն վիշապին զոր պաշտեինն և սպան զնա Աստուծոյ սիրելին նովին ընտելական կերակրովն։
Եւ եթե մոգ իցէ և չարի արարած զգազանսն վասն գազանութեանն ասիցէ ի հասարակաց մտաց փաշաման կրեալ ըմբերանեսցի։ Զի եթե գազանքն չարի արարածք իցեն և երկիր բարւոյ, զիա՞րդ բարւոյն արարած չարին արարածոց դայեակ մտեալ սնուցիչ լինիցի, որք ի նմանէ կերակրին և ի ծոց նորա հանգչին, զի երկու հակառակք իրերաց միմեանց ծախիչք են որպէս խաւար ի լոյս և ջեր սառամանեաց։
Արդ եթե գազանք չարի արարածք էին և երկիր բարւոյ, ծախել պարտ էր զնոսա երկրի և ոչ սնուցանել, սպառել և ոչ սերել, ապա եթե երկիր և զգազանսն սնուցանէ և ոչ ապականէ, յայտէ եթե յորմէ արարչէ երկիր լեալ է ի նմանէ և գազանքն արարեալ են և չիք ինչ չար բնութեամբ. քանզի չիք ինչ չար արարիչ բնութեամբ։ Եւ մանաւանդ թե գազանք իսկ, զոր ասեն թե ի չարէ արարչէ եղեալ են, ցուցանեն թե չեն ուստեք այլ յերկրէ, այնու զի յերկրէ կերակրին և ի նմա բնակեն և անդրէն ի նոյն շրջեալ հողանան։
Նա թե և ի չարէ ինչ էին չարք արարեալ, ոչ ինչ ի նոցանէ աւգտակար գտանէր, այլ ամենևին իսկ վնասակար։ Իսկ արդ եթե տեսանեմք, զի կիսոցն մորթքն պատսպարան մերկութեան մերոյ լինին և կիսոցն ճրագուն դեղ նեղի և այլ ինչ յանդամոցն որպէս առիւծուն և արջոյ և այլոցն ըստ իւրաքանչիւր մի ըստ միոջէ, յայտ է եթե ի բարւոյ արարչէ լեալ են, վասն միոյ իրիք աւգտակարին գտանելոյ ի նոսա։ Զի որ չար ինչ է, նորա ամենայնին վնասակար է, և մորթ և միս այլ զնոցա որպէս զմորթն զգենումք և ոչ վնասէ, և զմիսն եթե սիրտ ուրուք առնոյր և ուտէր ոչ վնասէր որպէս վարազի որ գազանագոյնն է քան զամենայն գազանս ուտի միսն և ոչ վնասէ, նոյնպէս և զնոցայն եթե ուտէր ոք չվնասէր։
Եւ յարջառ զոր ասեն, եթե ի բարւոյ արարչէ արարեալ է, գտանի ինչ վնասակարութիւն։ Զցլու միս ուտել դարման է մարմնոյ, բայց եթե զարիւնն ոք ըմպիցէ, սատակի։ Նոյնպէս և ի բանջարս է ինչ, որ առանձինն սատակիչ է, և խառնեալ ընդ այլ բանջարս բժշկիչ պէս պէս ցաւոց լինի: Զմանրագորն եթե լոկ ոք ուտիցէ սատակիչ է, և խառնեալ ընդ այլ արմատս քնածու լինի քնահատաց։ Եւ զհազար, եթե ի տաւթ ժամանակի ուտիցէ ոք, քանզի զովացուցիչ է, զտապս ի փորոյն փարատէ և եթե ի հով ժամանակի ուտիցէ ոք վնասէ, և եթե զջուրն քամեալ անապակ ըմպիցէ ոք, սատակի և եթե զսերմնն աղացեալ ջրով ըմպիցէ ի ցանկութենէ արկանէ։ Եւ կանեփուկն թուփ ինչ է, որոյ սերմն նորա դեղ է և նոյն դարձեալ կասեցուցիչ ցանկութեան։ Եւ մոլախինտդ, որ առանձինն ի յայտնի ինչ ժամանակի սպանող է, նովիմբ զմաղձս հնացեալս հնարին բժիշկք հատանել։ Եւ կաղանչանան ազգ ինչ առանձինն սպանող է, և խառնեալ ընդ այլ դեղս մաղձադեղ է բուժիչ ի մահուանէ։
Արդ յայսպիսի իրս անհարթս առ ոչ ուղիղ հայելոյ, կարծեցին եթե չար ինչ բնութեամբ իցէ, բայց Աստուած այսպէս իմաստուն զմարդն կազմեաց, զի և ի դարմանիչսն մարթիցէ վայելել և որ վնասակարքն կարծիցին և անտի ևս հնարիւք աւգտակարութիւնս կարիցէ գտանել, առ ի յանդիմանելոյ զբարս անմտացն թե չիք ինչ որ բնութեամբ չար է։
Vocabulary
- գազան - wild beast
- արջառ - ox
- ոչխար - sheep
- վիշապ - dragon
- աւձ - snake
- վնասակար - hurtful, pernicious, injurious
- զարհուրեցուցիչ - hideous, dreadful, formidable
- աւգտակար - useful, profitable, advantageous
- անսաստ - ungovernable, unruly, disobedient
- երկիւղ - fear, timidity, terror
- նենգութիւն - fraud, trick, artifice
- անմիտ - mad, silly, brainless, senseless
- ամենեւին - at all, by no means
- հնարագիտութիւն - ingenuity, cleverness, dexterity
- զգօնանալ - to become wise
- կերակրել - to feed
- հանգչիլ -to end, to stop, to die
- արարիչ - creator
- մորթ - skin, hide, pelt
- ապաստարան - shelter
- վարազ - wild-boar
- վնասել - to hurt, to injure
- ցուլ - bull
- սատակիչ - that kills, that puts to death cruelly
- զովացուցիչ - refreshing, cooling
- փոր - belly, abdomen, paunch
- փարատել - to dissipate, to disperse
- տօթ - hot weather
- բուժիչ - curative, medicinal
- անհարթ - rough, rugged
- բնութիւն - nature
- իմաստուն - wise
- յանդիմանել - to blame, to reproach
Homework
- Read and translate the following passage from Yeznik of Kolb (Against the Sects, Book I, chapter 25).
https://digilib.aua.am/book/162/165/1515/%5BԵՂԾ%20ԱՂԱՆԴՈՑ%20ԵԶՆԻԿԻ%20ԿՈՂԲԱՑՒՈՅ%5D