Readings from Matthew 1-19; 23-38 (2.5-3 hours): The students will read passages from the healing narratives of Jesus understanding of faith, the message of forgiveness, and the physical restoration of the people. The grammar will be practised in the scriptural reading using morphological analysis of words.
Key words and expressions: անդամալոյծ, համր, կոյր, մաքսաւոր, փարիսեցի, տիկ, ձորձ, մերձենալ, ողորմիլ, համբաւել, դիւահար, հովիւ, մշակ, հունձ։
Text
Եւ մտեալ ի նաւ անց յայնկոս և եկն ի քաղաք իւր։ Եւ ահա մատուցին առ նա անդամալոյծ մի, որ դնէր ի մահիճս։ Եւ տեսեալ Յիսուսի զհաւատս նոցա ասէ ցանդամալոյծն. թողեալ լիցին քեզ մեղք քո։ Եւ ահա ոմանք ի դպրացն ասեն ընդ միտս․ հայոյէ դա։ Եւ ծանուցեալ Յիսուսի զխորհուրդս նոցա ասէ ցնոսա․ ընդէ՞ր խորհիք դուք չարիս ի սիրտս ձեր։ Զի՞նչ դիւրին է, ասել թողեալ լիցին քեզ մեղք քո, թէ ասել արի՛ և շրջեա՛ց։ Այլ զի գիտասջիք, եթէ իշխանութիւն ունի Որդի մարդոյ յերկրի թողուլ զմեղս, յայնժամ ասէ ցանդամալոյծն. արի՛, ա՛ռ զմահիճս քո և ե՛րթ ի տուն քո։ Եւ յարուցեալ գնաց ի տուն իւր։ Իբրև տեսին ժողովուրդքն զարմացան և փառաւոր առնէին զԱստուած, զտուիչն այնպիսի իշխանութեան մարդկան։
Եւ անցեալ ընդ այն Յիսուսի ետես զայր մի, զի նստէր ի մաքսաւորութեան, Մատթէոս անուն և ասէ ցնա. եկ զկնի իմ։ Եւ յարուցեալ գնաց զկնի նորա։ Եւ եղև իբրև բազմեալ էր նա ի տանն, և ահա բազում մաքսաւորք և մեղաւորք եկեալ և բազմեալ էին ընդ Յիսուսի և ընդ աշակերտս նորա․ իբրև տեսին փարիսեցիքն, ասեն ցաշակերտս նորա․ ընդե՞ր ընդ մաքսաւորս և ընդ մեղաւորս ուտէ վարդապետն ձեր։ Իսկ Յիսուս իբրև լուաւ, ասէ ցնոսա․ ոչ է պիտոյ բժիշկ կարողաց, այլ հիւանդաց։ Երթա՛յք, ուսարո՛ւք, զինչ է զողորմութիւն կամիմ և ոչ զզոհ, զի ոչ եկի կոչել զարդարս, այլ զմեղաւորս։
Յայնժամ մատեան առ նա աշակերտքն Յովհաննու և ասեն․ ընդէ՞ր մեք և փարիսեցիքն պահեմք յաճախ և քո աշակերտքդ ո՛չ պահեն։ Ասէ ցնոսա Յիսուս․ միթէ մարդ ինչ իցէ մանկանց առագաստի սուգ առնուլ, մինչ փեսայն ընդ նոսա իցէ, այլ եկեսցեն աւուրք, յորժամ բարձցի ի նոցանէ փեսայն և ապա պահեսցեն։ Ոչ ոք առկանէ կապերտ անթափ ի վերայ հնացեալ ձորձոյ, զի առնու ելանէ զլռութիւն նորա ի հանդերձէն և ևս չար պատառումն լինի։ Եւ ոչ արկանեն գինի նոր ի տիկս հինս, ապա թէ ոչ տիկքն պատառին և գինին հեղու և տիկքն կորնչին, այլ արկանեն զգինի նոր ի տիկս նորս և երկոքին պահին։
Մինչդեռ նա զայս խօսէր ընդ նոցա, ահա իշխան մի մատուցեալ երկիր պագանէր նմա և ասէր․ դուստր իմ արդ ևս վախճանեցաւ, այլ եկեալ դիցես զձեռն քո ի վերայ նորա և կեցցէ։ Յարեաւ Յիսուս և գնաց զկնի նորա աշակերտքն հանդերձ։ Եւ ահա կին մի տեռատես երկոտասանամեայ մատուցեալ յետոյ մերձեցաւ ի դրօշակ հանդերձի նորա, քանզի ասէր ի մտի իւրում, թէ միայն մերձենամ ի հանդերձս նորա փրկիմ։ Իսկ Յիսուս իբրև դարձաւ և ետես զնա ասէ. քաջալերեա՛ց դուստր, հաւատք քո կեցուցին զքեզ և փրկեցաւ կինն ի ժամէն յայնմանէ։ Իբրև եկն Յիսուս ի տուն իշխանին և ետես զփողարսն և ամբոխ յոյժ ասէ ցնոսա․ ի բա՛ց գնացէք, զի ոչ եթէ մեռեալ է աղջիկդ, այլ ննջէ։ Եւ ծաղր առնէին զնա։ Եւ իբրև ել ամբոխն ի բաց եմուտ, կալաւ զձեռանէ նորա, և յարեաւ աղջիկն եւ ել համբաւս այս ընդ ամենայն երկիրն ընդ այն։
Եւ մինչդեռ անցանէր ընդ այն Յիսուս, զհետ եղեն նորա կոյրք երկու, աղաղակէին և ասէին․ ողորմեա՛ց մեզ, որդի Դաւթի։ Եւ իբրև եկն ի տուն, մատեան առ նա կոյրքն և ասէ ցնոսա Յիսուս․ հաւատա՞յք, եթէ կարող եմ առնել ձեզ զայդ։ Ասեն ցնա․ այո՛, Տէ՛ր։ Յայնժամ մերձեցաւ յաչս նոցա և ասէ. ըստ հաւատաց ձերոց եղիցի՛ ձեզ։ Եւ բացան աչք նոցա և սաստեաց նոցա Յիսուս և ասէ․ զգոյշ կացէք, մի՛ ոք գիտասցէ։ Եւ նոքա ելեալ համբաւեցին զնա ընդ ամենայն երկիրն ընդ այն։
Եւ յելանելն նոցա արտաքս ահա մատուցին առ նա այր մի համր դիւահար։ Եւ յելանել դիւին խօսեցաւ համրն, և զարմացան ժողովուրդքն և ասեն թէ եւ ոչ երբէք երևեցաւ այսպիսի ինչ յԻսրայելի։ Իսկ փարիսեցիքն ասէին, թէ իշխանաւն դիւաց հանէ դա զդևս։
Եւ շրջէր Յիսուս ընդ ամենայն քաղաքս և ընդ գեօղս, ուսուցանէր ի ժողովուրդս նոցա և քարոզէր զաւետարանն արքայութեան, և բժշկէր զամենայն ախտս և զամենայն հիւանդութիւնս ի ժողովրդեանն։ Եւ տեսեալ զժողովուրդսն գթացաւ ի նոսա, զի էին աշխատեալք և ցրւեալք իբրև զոչխարս, որոց ոչ իցէ հովիւ։ Յայնժամ ասէ զաշակերտսն իւր․ հունձք բազում են և մշակք սակաւ։ Արդ աղաչեցէ՛ք զՏէր հնձոց, զի հանցէ մշակս ի հունձս իւր։
Vocabulary
- անդամալոյծ - paralytic, palsical
- մահիճք - bed, couch, mattress
- մեղք - sin, fault, error
- ոմանք - some, certain, someone
- խորհուրդ - thought, idea
- իշխանութիւն - sovereignty, lordship, power, rule
- թողուլ - to let, to permit, to allow
- զարմանալ - to wonder
- փառաւոր - glorious, illustrious
- մաքսաւոր - custom-house officer, publican
- տիկ - leather bottle, goat's skin
- հնանալ - to grow old
- ձորձ -coat, dress, cloak
- բազմիլ - to sit down
- զկնի - after, since, behind
- մեղաւոր - sinful
- վարդապետ - doctor, lecturer, professor
- ողորմութիւն - pity, mercy
- զոհ -victim, sacrifice
- արդար - faithful, honest, loyal, well disposed
- փարիսեցի -pharisee
- առագաստ - curtain, veil, net
- սուգ առնուլ - to go into mourning, to wear mourning
- վախճանիլ - to die
- մերձենալ - to approach, to accost, to touch
- հանդերձ -coat, clothes
- քաջալերիլ - to courage
- ննջել - to sleep
- ամբոխ - crowd
- կոյր - blind
- ողորմիլ -to pity
- համբաւել - to celebrate, to praise
- համր - dumb, mute
- դիւահար - demoniac
- աւետարան - Gospel
- արքայութիւն - royalty, reign, kingdom, heaven
- հովիւ - pastor, shepherd
- մշակ - farmer
- հունձ - harvest, crop
Homework
- Read and translate the following passage from Matthew 5:1-5:16.
http://bible.armenia.ru/hy/book/281.html#/page/21