Discussion of the homework (1.5 hours): Students will translate and explain the hymns of Nerses the Gracious. They will also be a discussion of the homework followed by questions/answers and an explanation of difficult passages.
Readings from Matthew of Edessa (1.5 hours): The students will read and translate the passages of Matthew (Chronicle, Book III). They will discuss the peculiarities of translation, its linguistic and syntax aspects.
Key words and expressions: Փռանգաց կոմս, Թուրքաց զօրք, Անտիոք, բիւր երիվար, անջրդի վայր, նենգութիւն, ուրացութիւն, վրէժխնդրութիւն։
Text
Յայսմ ամի յորժամ էր թուականն Հայոց ՇԾ դարձաւ կոմսն ի Փռանգաց որ ասի Զնճիլ վասն զի յորժամ առին ի Թուրքաց զսուրբ քաղաքն Երուսաղէմ, առեալ զզէնն Քրիստոսի գնաց յաշխարհն Փռանգաց եւ յորժամ լուան վասն նորա թէ զէնն Քրիստոսի ընդ նմա է, դղրդեալ եղեն ամենայն արարածք զհետ նորա։ Եւ յայսմ ամի դարձաւ եւ գայր ի վերայ Տրապօլսայ քաղաքին եւ զօրք պատերազմողք ընդ նմա տասն բիւր եւ եկեալ ի Կոստանդնուպօլիս եւ թագաւորն Ալէքս բազում ընծայս պարգեւէր նմա եւ անցուցանէր զնոսա ընդ Ովկիանոս։ Բայց գործ Յուդայի գործեաց ընդ նոսա, զի զամենայն երկիրն առաջի նոցա այրել հրամայեաց ընդ որ անցանէին զօրքն Փռանգաց, եւ ընդ անմարդաբնակ վայրս տանէին զնոսա եւ արգելեաց զհացն ի նոցանէ եւ արար սովալլուկ զնոսա, որք անճարեալ զերիվարսն ուտէին։ Եւ առաքեաց զզօրսն Թուրքաց եւ արար ահագին ժողովս ի վերայ նոցա եւ եկեալ սուլտանն Խլիճ-Ասլան եւ սաստիկ պատերազմ յարոյց ի վերայ նոցա ի սահմանս քաղաքին Նիկիա եւ արար անթիւ կոտորածս զնոսա արս իբրեւ հարիւր հազար եւ Զնճիլն երեք հարիւր արամբք եղեւ փախստական եւ անկանէր յԱնտիոք քաղաք եւ այլ ամենայն բազմութիւն զօրացն Փռանգաց սրով անցան կանայք եւ որդիք նոցա գնացին ի Պարսիկս ի գերութիւն։ Այս այսպէս գործեցաւ վասն մեղաց, զի առհասարակ սիրեցին զմեղաց ճանապարհն եւ զԱստուծոյն ոչ ընկալան։ Եւ յայնժամ Տանգրի կոմսն Անտիոքայ բռնեաց զկոմսն Փռանգաց Զնճիլն եւ երկաթի կապանօք արգելեաց զնոսա ի քաղաքն, որ ասի Սարուանդաւի եւ զկնի աւուրց Փռանգաց պատրիարքն, որ յԱնտիոք եւ այլ քահանայք բարեխօսեցին առ Տանգրի եւ արձակեաց զնա։ Եւ գնաց Զնճիլն եւ արար ժողով ի վերայ Տրապօլսոյ քաղաքին եւ մեծաւ սղարով նստաւ ի վերայ նորա եւ շինեաց քաղաք ի վերայ նորա։
Ի սոյն ժամանակիս գայր բազում զօրօք մեծ կոմսն Փռանգաց, որ ասի Պետեւին եւ խաղայր գայր ընդ աշխարհն Հռոմայեցւոց եւ Յունաց եւ երեսուն բիւր հեծելոց ընդ նմա եւ հասանէր մեծաւ զօրութեամբ ի Կոստանդնուպօլիս եւ մեծաւ զօրութեամբ եւ հպարտութեամբ խօսէր ընդ թագաւորին Յունաց եւ եպարքոս կոչէր զնա եւ ոչ անուն թագաւորի ասէր նմա, մանուկ գոլով իբրեւ ամաց քսանից։ Իսկ թագաւորն Ալէքս եւ ամենայն տունն Յունաց ահաբեկ լինէին ի նմանէ եւ յայնժամ թագաւորն Ալէքսն հանեալ առ կոմսն Պետեւին զամենայն իշխանսն Յունաց եւ մեծաւ աղաչանօք ած զնա թագաւորն ի Կոստանդնուպօլիս եւ արար թագաւորն նմա մեծ ընդունելութիւն եւ տուր անչափ գանձուց պարգեւէր նմա եւ պօտռ ոմն մեծածախք արար առաջի նորա եւ բազում ծախօք անցուցանէր զնա ի մեծն Ովկիանոս յաշխարհն Գամրաց եւ տայր ի զօրացն Յունաց զկնի նորա։ Եւ յայնմ վայրի սկիզբն արար նենգութեան թագաւորն Յունաց եւ հրամայեաց զօրապետաց իւրոց, զի ընդ անմարդաբնակ տեղիս տարցեն զզօրսն Փռանգաց եւ յանջրդի վայրս կացուցանէին զնոսա զաւուրս հնգետասանս եւ ոչինչ գտանէին, բայց միայն անապատ չոր եւ դժար վայրս լերանց եւ ջուր տեղեացն սպիտակ որպէս զկրաջուր եւ էր աղի։ Եւ հրամայեաց թագաւորն Ալէքսն կիր խառնել ի հացն եւ տալ զայն յուտել նոցա, եւ լինէր այն մեղք մեծամեծք առաջի Աստուծոյ եւ այնպէս սովեալ եւ քողեալ լինէին զաւուրս բազումս, եւ անկանէր հիւանդութիւն ի զօրսն Փռանգաց։ Զայս այսպէս գործէր թագաւորն Յունաց, զի ոխացեալ էր ընդ նոսա վասն առաջին երդմանն ուրացութեան նոցա, զոր երդուան նմա եւ ոչ արարին։ Եւ այս յԱստուծոյ եղեւ վասն զիի զրկանս եւ յանիրաւութիւնս եւ յաւերս անողորմապէս վարեցան ի վերայ քրիստոնէից վասն այսորիկ թոյլ ետ Աստուած ազգաց անօրինացն գալ ի վերայ նոցա եւ առնել զնոսա պատուհասակոծս վասն մեղաց։
Յայնժամ սուլտանն արեւմտից Խլիճ-Ասլանն լուեալ զգալ զօրացն Փռանգաց, գրեաց ի Նիկիսառն յամիրայն Դամիշման եւ յայլ ամիրայսն եւ ահագին բազմութեամբ գայր ի վերայ զօրացն Փռանգաց եւ հանդիպեցան միմեանց ի դաշտն, որ կոչի Օլօսի եւ արարին պատերազմ ահագին զմեծ ժամ աւուրն եւ լցաւ դաշտն արեամբ առհասարակ։ Եւ անճարեալ զօրքն Փռանգաց ի յօտար աշխարհին եւ ոչ գտանէին զելս իրացն եւ գումարեալ դեգերէին որպէս զանասուն եւ էր օրն այն օր մեծ եւ սոսկալի ի վերայ քրիստոնէից եւ յայնժամ փախեաւ զօրավարն Յունաց։ Եւ տեսեալ Պետեւին զբեկումն զօրաց իւրոց ելեալ ի լեառն մի եւ այլազգին պատեալ լինէր զստորոտով լերինն եւ ահա անդ էր տեսանել զճայթմունս աղեղանցն եւ զթնդմունս երիվարացն եւ զդողումն լերանցն եւ ետես Պետեւին զկոտորումն զօրաց իւրոց, լայր դառնապէս եւ ի սաստկանալ պատերազմին անճարեալ յամենայն կողմանց փախեալ լինէր չորս հարիւր ձիաւորով եւ զայլ զօրսն առհասարակ կոտորեցին բիւրս երեսուն։ Եւ հասանէր կոմսն Փռանգաց Պետեւին ի քաղաքն Անտիոք, անկանէր առ Տանգրի եւ անտի յարուցեալ գնաց ի սուրբ քաղաքն Երուսաղէմ։ Եւ զկնի աւուրց ինչ դարձաւ ի յաշխարհն Փռանգաց ուստի եկն եւ երդուեալ սաստկապէս, զի դարձցի ի վերայ Պարսից եւ արասցէ նոցա վրէժխնդրութիւնս եւ թագաւորին Յունաց, վասն զի լցաւ ամենայն Պարսիկքն ի գերութենէն զօրացն Պետեւինին կոմսին։
Vocabulary
- կոմս - count, earl
- դղրդել - to shake, to move
- արարած - creature, created being
- պարգևել - to give, to make a present, to present with
- անցանել - to pass, to flow, to run
- անմարդաբնակ - uninhabited
- արգելուլ - to forbid, to interdict, to prohibit
- սովալլուկ - famished, suffering from famine or hunger
- անճարել - become helpless
- երիվար - horse, palfrey
- յարուցանել - .to raise, to raise up, to cause to appear
- կոտորած - carnage, massacre, slaughter
- փախստական - fugitive, deserter, runaway
- գերութիւն - captivity, slavery, servitude
- առհասարակ - generally, universally
- կապանք - bonds
- պատրիարք - patriarch
- արձակել - to untie, to loosen, to detach, to break
- սղար - siege, investment, blockade
- ահաբեկ լինել - to be frightened or dismayed
- ընդունելութիւն - reception, taking, acceptance, admission
- մեծածախ - at a great expense, costly, expensive
- նենգութիւն - fraud, trick, artifice, craftiness
- ուրացութիւն - denial, negation, disavowal
- անիրաւութիւն - injustice, iniquity
- դեգերում - evagation, distraction, dissipation
- ստորոտ - foot of a mountain
- ճայթումն - great noise, crash, cracking
- վրէժխնդրութիւն - revenge, vengeance
Homework
Read and translate the following passage from Matthew of Edessa (Chronicle, Book III).
https://digilib.aua.am/book/1480/1784/14967/Պատմութիւն%20արարեալ%20Մատթէոսի%20մեծի%20քահանայի%20Ուռհայեցւոյ%20վասն%20Բագրատունեաց%20թագաւորացն%20եւ%20այլոց%20բազմաց%20ի%20ԴՃ%20թուականէն%20սկսեալ%20մինչեւ%20ի%20ՈԺԱ%20թիւն%20աւարտեալ