Discussion of the homework (1.5 hours): Students will translate and explain the passages of Khorenatsi. They will also be a discussion of the homework followed by questions/answers and an explanation of difficult passages.
Readings from Buzand (1.5 hours): The students will read the legend of Gnel and Tirith. They will discuss the peculiarities of translation, its linguistic and syntax aspects.
Key words and expressions: դուստր Անդովկայ, յափշտակել, նենգութիւն, հրապուրանք, աշխարհաբնակ, պատանեակ, խողխողել, նիզակ, քահանայապետ
Text
Զայնու ժամանակաւ էր դուստր մի գեղեցիկ Անդովկայ ուրումն, մի ի նախարարացն նահապետին Սիւնեաց, որում անուն Փառանձեմ կոչէր զորմէ կարի անուանեալ էր գեղեցկութեամբ եւ պարկեշտութեամբ: Ապա Գնէլ պատանեակն եղբօրորդին արքային էառ զնա ի կնութիւն իւր: Եւ համբաւ գեղեցկութեան աղջկանն ընդ վայրսն տարածեցաւ եւ համբաւ գեղոյ նորա յաճախեալ բազմանայր եւ հնչէր: Ապա առ համբաւ ցանկութեան անուանն տրփեալ լինէր մին եւս հօրեղբօրորդին Գնելոյ, որում անուն Տիրիթ կոչէր: Վասն որոյ անգանէր ի գաղտագողօնս, մինչ զի իւր տեսանել կարասցէ: Եւ յորժամ կարացն տեսլեանն որում ցանգայր, այնուհետեւ հնարս խնդրէր առն կնոջն կորստեան ո գիտէ զկնի նորա նմա հնար լիցի յափշտակել:
Ապա Տիրիթն ի հնարս նենգութեան մտանէր եւ բազում վարձէր իւր օգնականս եւ սատարս որով զիւր չարախօսութիւնն յառաջ վարել կարասցէ: Եւ քսիս ստութեան զԳնելոյն նենգութեամբ առ թագաւորն Արշակ մատուցանէր թէ Գնէլ թագաւորել կամի եւ զքեզ սպանանել եւ ամենայն մեծամեծք եւ նախարարք եւ ազատք սիրեն զԳնէլ եւ ամենայն աշխարհիս նախարարք կամին զտէրութիւն նորա ի վերայ իւրեանց առաւել քան զքո: Արդ ասեն գիտեա եւ տես արքայ զինչ գործեսցես որպէս եւ կամիս, զիարդ մարթասցիս ապրել: Եւ այսպիսի բանիւք գրգռէին զթագաւորն Արշակ, մինչեւ հաստատէին ի միտս թագաւորին զիւրեանց ասացեալսն:
Ապա ոխացեալ թագաւորն ընդ պատանեկին Գնելոյ եւ բազում անգամ հալածական առնէր զնա եւ նիւթեալ լինէր նենգութիւն բազում ժամանակս: Ապա զնաւասարդաց ժամանակօքն առնէր խորհուրդ թագաւորն Արշակ կոչել առ ինքն զպատանեակն Գնէլ եւ սպանանել: Ապա առաքէր զՎարդան զեղբայր սպարապետին զնահապետ ազգին մամիկոնեան տոհմին, զի մեծաւ երդմամբ եւ նենգութեամբ կոչեր կարասցէ, զի մի խորհուրդն յայտնեսցի գուցէ փախիցէ եւ ապրիցի, այլ զի պատրանօք եւ հրապուրանօք ածիցէ մինչեւ ի տեղին մահուն: Եւ էր բանակ թագաւորին ի Շահապիվանի ի բուն բանակի տեղսն Արշակունեացն ի ներքոյ Սիւնեացն եւ ի վերայ ասպարիսացն: Եւ առաքեալ զՎարդանն, զմեծ նահապետն յարքայէն Արշակայ, եկն եգիտ զպատանեակն Գնէլ ի մօտաւոր տեղւոջն, այսինքն ի գիւղն Առաւիւտոց անուանեալ: Մեծաւ ուխտիւ եւ բազում պատրանօք զպատանեակն Գնէլ հանդերձ իւրով կնաւն եւ դրամբն հաւանեցուցանէր երթալ հասանել ի բանակն արքունի իբրեւ այն թէ ի մեծարանս ինչ զնա կոչիցէ թագաւորն, բազում խնդանօք տարեալ հասուցանէր եթէ թագաւորն Արշակ ոչ կամեցեալ զտօնս նաւասարդաց առանց քո անցուցանել, զի հաճեալ եւ քաղցրացեալ է ընդ քեզ, վասն զի ըստ բանից չարախօսացն ոչ ինչ գտաւ ի քեզ չարութիւն եւ եհաս ինքն ի վերայ, զի զուր այժմ ատէր զքեզ որ ի նմանէն մեծ սիրոյ արժանի ես:
Ապա չուեաց ամենայն կազմութեամբն իւրով Գնէլ, երթեալ հասանէր ի բանակն արքունի զգիշերն ամենայն բազում փութով տագնապաւ: Վասն զի վաղիւն հասելոյ առաւօտուն օրն լուսանայր կիւրակէն: Եւ յայնմ աւուր տօն դիպեցաւ յիշատակի մեծին Յովաննու որ ի Գրիգորէ եւ ի Տրդատայ յաւանին Բագաւանին կարգեալ էր: Ապա յայնմ յիշատակ աշխարհաբնակք մարդկան որ ժողովեալն էին, եւ բազում եպիսկոպոսք որ յայլոց գաւառաց եւ ապա մեծ եպիսկոպոսապետն Ներսէս փոխանակ իւր յղեաց զիւր աթոռակիցն զԽադ եւ զիւր եպիսկոպոսին որում անուն Մուրիկ կոչէր, զի երթիցեն նոքա պէտք զինչ եւ իցեն ժողովոյն ընդ նորա վճարեսցեն: Եւ ինքն անդէն մնաց յարքունական բանակին, զի զնոյն հաղորդութեանն եւ անդ կատարեսցեն: Եւ յայնմ գիշերից այգապաշտօն մեծ եղեւ ի բանակին առ կաթողիկոսին:
Իսկ իբրեւ առաւօտն ծագեաց, հասանէր վաշտն Գնելոյ ի բանակն արքունի եւ մինչ Գնէլն արքունական բանակին լինէր միջամուխ, ազդ լինէր թագաւորին եկն նորա: Ապա ելանէր հրաման յարքունուստ արտաքս ունել եւ տանել սպանանել: Եւ մինչդեռ գայր նա ընդ բանակամէջն եւ էր հեծեալ յերիվարին իւրում իբրեւ մերձ եղեւ ի հրապարակն արքունի եւ անդ ի յարքունուստ հասանէին բազում սպասաւորք վառեալք սուսերաւորք նիզակաւորք վաղրաւորք սակրաւորք սունաւորք եւ սպարակիրք հետեւակք, որք մատուցեալք բուռն հարեալք ընկենուին յերիվարէ անտի զպատանեակն Գնէլ եւ ձեռն յետս կապէին զնա եւ առեալ գնային ի տեղի կառափելոյն: Եւ քանզի կին նորա եկեալ էր ընդ նմա ժանուաւ ի նմին ի նորին վաշտու էր ընդ առն իւրում: Իսկ իբրեւ տեսանէր թէ կալան զայր իւր եւ կապեցին, վաղվաղակի ընթացաւ յեկեղեցախորանն ժողովուրդն, ուր պաշտօն մարդկան բանակին առ Աստուած կատարէր, մինչդեռ առաւօտին աղօթքն մատչէին եւ անդ Ներսէս մեծ եպիսկոպոսապետն: Իսկ կինն հասեալ առ արքեպիսկոպոսապետն, գոյժ արկանէր նմա զիւրոյ առնն տարապարտ կորուստն, ճչեալ մեծաձայն. վաղ հասի՛ր ասէ դեռ զամուսինն իմ զուր առանց վնասու եւ յանցանաց խողխողեն: Իսկ թագաւորն իբրեւ տեսանէր զմեծ քահանայապետն, գիտացեալ զբարեխօսութիւն համոզելոյն վասն առնն մահուանն զի մի մեռցի, յայնժամ թագաւորն զիւր սամոյրսն զգլխովն ածեալ, ի փոյթ կնջանն մտեալ, զիւր դէմս երեսացն ծածկէր քնոյ պատճառ եղեալ զի զնորաբանսն մի լուիցէ:
Vocabulary
- դուստր - daughter
- նախարար - satrap, proconsul, lord, governor
- նահապետ - patriarch, chief of a family
- գեղեցկութիւն - beauty, charms, graces, delicacy
- պարկեշտութիւն - modesty, decency, decent bearing
- պատանեակ - youth, adolescent, young man
- տարածել - to spread, to extend, to stretch out
- անկանել - to lay the groundwork of lace
- գաղտագօղ - in secret
- ցանկալ - to desire, to wish, to envy
- յափշտակել - o ravish, to carry off by force, to rob
- վարձել - to hire, to rent
- օգնական - helper, assistant, adjutant
- սատար - helper, assistant, auxiliary
- գրգռել - to irritate, to excite, to provoke
- հալածական - persecuted, expelled, fugitive
- նենգութիւն - fraud, trick, artifice, craftiness
- պատրանք - deceit, cheat, fraud, imposition
- հրապուրանք - charms, attractions, allurements
- հաւանեցուցանել - to persuade, to induce to believe
- հասանել - to arrive at, to attain, to reach
- անցուցանել - to pass, to cause to pass
- կազմութիւն - construction, organization, order
- փութով / փութապէս / փութանակի - in haste, hastily, diligently, promptly
- տագնապ - anxiety, anguish, restlessness
- աշխարհաբնակ - that inhabits the world or a country
- վճարել - to pay, to acquit, to discharge
- հաղորդութիւն - communion
- միջամուխ - entered, introduced
- արքունուստ - from the public treasure
- բանակամէջ - he middle or center of a camp or army
- հեծեալ - horseman, rider
- սուսեր - word, glaive, sabre
- նիզակ - lance, spear
- վաշտ - battalion
- տարապարտ - unnecessary, needless, useless, vain
- կորուստ - loss, waste, damage
- մեծաձայն - loud, noisy, sounding
Homework
Read and translate the following passage from Faustos Buzand (The History of Armenian, Book IV, chapter 15)
https://digilib.aua.am/book/310/315/6470/Պատմութիւն%20Հայոց